Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԷԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ

Սեպտեմբեր 11,2010 00:00

\"\"Երեկ առավոտյան ականատես եղանք, թե ինչպես էին Ճանապարհային ոստիկանության հատուկ վաշտի աշխատակիցները Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ՝ Իտալիայի փողոցում, ճանապարհային կանոնների խախտման համար կանգնեցրել «Համմեր» մակնիշի վրացական համարանիշներով մի ավտոմեքենա, որի վարորդը ավտոմեքենան վարել էր առանց ամրագոտու: Երբ ճանապարհային ոստիկանը նրանից պահանջել է վարորդական իրավունքի վկայականը՝ վարչական արձանագրություն կազմելու համար, վարորդը խոստովանել է՝ «ախպերս, պրավա չկա մոտս»:  Արդյունքում իրավախախտի «ոստիկան-ախպերը» նրա ավտոմեքենան տեղափոխեց տուգանային հրապարակ: Մինչ մենք կփորձեինք ճշտել «Համմերի» տիրոջ ինքնությունը, մեզ զանգեցին ընդդիմության ճամբարից մի քանի հոգի եւ հորդորում էին, թե՝ «ախպեր, էսօր մի հատ «Համմեր» ես նկարել, տերը մեր ախպերն ա, մերոնցից ա, շուխուր մի արա»: Մեր տեղեկություններով, կատարվածի առիթով, այնուամենայնիվ, վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության, ինչից հետո «Համմերը» հանձնվել է տիրոջը:
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել