Երեկ, ժամը 21.40-ի սահմաններում, Սիլիկյան թաղամասում գտնվող «Լաթար» ռեստորանային համալիրի մոտակայքում միմյանց են բախվել «Կրայսլեր» մակնիշի 19 ՍՍ 233 համարանիշի ավտոմեքենան եւ 89-21 ԸՀթ համարանիշի մոտոցիկլետը: Բախման արդյունքում Նարեկ Նորիկի Հովհաննիսյանը (1978 թ. ծնված, Սիլիկյան 12 փողոցի բնակիչ) տեղում մահացել է, իսկ Հակոբ Յուրիկի Իսրայելյանը (1983 թ. ծնված, Սիլիկյան թաղամասի բնակիչ) տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները «Կրայսլերի» վարորդին՝ 1970 թ. ծնված Արմեն Հայկարամի Սարատիկյանին, տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ