Երեկ երեկոյան, ժամը 18.20-ի սահմաններում, «Առավոտին» ահազանգեցին, թե Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում, Ջոն Կիրակոսյանի անվան (նախկին՝ Ձերժինսկու) դպրոցի աստիճանների մոտ, 10-ից ավելի երիտասարդներ «ռազբորկա» են անում: Նրանք ժամանել էին արտասահմանյան, հիմնականում՝ «Ջիփ» մակնիշի ավտոմեքենաներով: Բայց մինչ «ռազբորկայի» վայր ժամանեցին ոստիկանության Կենտրոնի բաժնի եւ Նորք-Մարաշ բաժանմունքի աշխատակիցները՝ Կենտրոնի ոստիկանապետի տեղակալ Գրիշա Ամիրխանյանի եւ Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, «աքլորացած» երիտասարդները «ջիփերով» հանդերձ արդեն փախուստի էին դիմել՝ դպրոցի բակում թողնելով իրենց հետ ունեցած ռետինե մահակները: Դեպքի վայրում սկսեցին աշխատել փորձաքրեագետները: Ականատեսներից ոմանք ոստիկաններին փոխանցել են փախուստի դիմած մի քանի ավտոմեքենաների համարանիշները: