Ապարանի Արագած գյուղի բնակիչները այս ուսումնական տարվա մեկնարկից մոտ մեկ ամիս առաջ արդեն հնարավորություն են ստացել օգտվելու համակարգչային ծառայություններից եւ ինտերնետ կապից: Արագածն էլ իր հերթին գյուղի կայք է ստեղծել, ուր գյուղի ընդհանուր նկարագրի, կառավարման համակարգի, համայնքապետի եւ ավագանու որոշումների, տնտեսության, կրթության, մշակույթի, մարզական առօրյայի մասին պատմող նյութեր են տեղադրված: