Գործադիրը երեկ որոշեց ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 400 000 դրամ, որը կաջակցի «21-ի հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի այս տարվա աշնանային համերգաշարի կազմակերպմանը։ Փառատոնի կազմակերպման եւ անցկացման տարեկան ծախսը 160 մլն դրամ է, որից 80 մլն դրամը հատկացվելու է ՀՀ պետբյուջեից, իսկ մյուս կեսը՝ հովանավորների եւ այլ աղբյուրների հաշվին։ Կառավարության մեկ այլ որոշմամբ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ շնորհելու նպատակով ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ին կհատկացվի 100 մլն դրամ: