Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԼԻԲՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼ

Սեպտեմբեր 10,2010 00:00

\"\"Թալիբների հոգեւոր առաջնորդ մուլլա Մոհամմեդ Օմարը (նկարում) Աֆղանստանում իր մարտիկների մոտալուտ հաղթանակն է կանխատեսել եւ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո այդ երկրում շարունակվող ռազմական արշավը որակել է «կատարյալ ֆիասկո»:

BBC-ի մատուցմամբ, Օմարը, որը շատ հազվադեպ է հանրության համար հայտարարություններ անում, այս անգամ իր ելույթը նվիրել է մահմեդական Ռամադան ամսի ավարտին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ անելով «առանց որեւէ նախապայմանի եւ որքան հնարավոր է արագ» դուրս բերել զորքերն Աֆղանստանից: «Մեր մահմեդական ազգի հաղթանակը՝ երկիր ներխուժած անհավատների նկատմամբ, անխուսափելի է, իսկ դրա շարժիչ ուժը մեր հավատն է առ Ալլահի օգնությունն ու մեր միասնությունը: Շատ շուտով մենք միջոցներ կձեռնարկենք մահմեդական, անկախ, կատարյալ եւ ուժեղ համակարգ հաստատելու համար»,- հայտարարել է թալիբների առաջնորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել