Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵԼԱՌՈՒՍԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԵԱՀԿ-Ի ՀԵՏ

Սեպտեմբեր 10,2010 00:00

Մինսկը արձագանքել է միջազգային հանրության կոչին՝ մանրակրկիտ եւ անկախ հետաքննություն իրականացնել բելառուսցի առաջատար լրագրող եւ ընդդիմադիր գործիչ Օլեգ Բեբենինի մահվան առնչությամբ: Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Խարտիա-97» կայքի մատուցմամբ, լրագրողին Մինսկի արվարձանում գտնվող իր ամառանոցում, ընկած աթոռի մոտ կախված վիճակում գտել են դեռ սեպտեմբերի 3-ի երեկոյան: Ոստիկանության ասելով, տանը պայքարի հետքեր եւ դիակի վրա նկատելի բռնության վնասվածքներ չեն հայտնաբերվել: Այդուհանդերձ, ընդդիմությունն ու լրագրողի ընկերները չեն հավատում Բեբենինի ինքնասպանություն գործելու պաշտոնական վարկածին:

Բելառուսի իշխանությունները հայտարարել են, թե պատրաստ են ԵԱՀԿ-ի մեկ-երկու կրիմինալիստ-փորձագետների ներգրավել մահվան այս գործի հետաքննությանը: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Երեկ նախատեսվում էր, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն Բելառուսը կանի ԵԱՀԿ լիագումար խորհրդի նիստում, որի մասին տեղեկությունը կփոխանցվի այդ երկրում ԵԱՀԿ երկրների հավատարմագրված դեսպաններին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անդրեյ Սավինիխը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել