Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանն ըմբռնումով է վերաբերվում Հայաստանի դիրքորոշմանը

Սեպտեմբեր 10,2010 00:00

«Որոշումը, որ ընդունեց պաշտոնական Երեւանը ՄԱԿ-ում վրացական բանաձեւի առնչությամբ, անշուշտ, ափսոսանք է հարուցում, սակայն դա չպետք է առիթ դառնա մեր երկկողմ հարաբերություններում ճեղքվածք առաջացնելու համար»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Նինո Կալանդաձեն: «Գրուզիա օնլայն» համացանցային պարբերականի փոխանցմամբ, Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը հայտնել է, որ տվյալ հարցով իրենք հայկական կողմի հետ բանակցություններ են վարել, որոնցում, սակայն, արդյունքի չեն հասել: «Հայաստանը, բնականաբար, սեփական ինքնիշխան շահերն ունի, որոնց հիման վրա որոշումներ է ընդունում: Տվյալ դեպքում էլ նա առաջնորդվել է իր շահերով»,- «Պիրվելի» գործակալությանն ասել է Կալանդաձեն:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը ՄԱԿ-ում ընդունվել է բանաձեւ, որը պաշտպանում է Աբխազիայից ու Հարավային Օսիայից փախստականների՝ հայրենի տները վերադառնալու եւ սեփականության նկատմամբ իրավունքները: Վրաստանի կողմից ներկայացված բանաձեւի նախագծին «կողմ» է քվարկել 50, «դեմ»՝ 17, «ձեռնպահ»՝ 86 երկիր։ Ըստ վրացական աղբյուրների, «դեմ» քվեարկած երկրների թվում եղել է նաեւ Հայաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել