Սեպտեմբերի 8-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես՝ Երեւանի Էրեբունու 4-րդ զանգվածում գտնվող «Երեւանշին» այգեգործական ընկերության տարածքում, Կոտայքի մարզի` Հրազդան քաղաքի Վահագնի թաղամասի 315 հասցեի հարակից տարածքում, Աբովյան-Արզնի ավտոճանապարհի վերջնամասում, Արզնու կամրջի տակ գտնվող թիվ 107 հանրակացարանի հարակից տարածքում, Կողբ գյուղերի մոտ գտնվող Քարափակույտ կոչվող հանդամասում, Սեւան-Ծովագյուղ ավտոճանապարհին: