Երեկ առավոտյան ժ. 9.30-ի սահմաններում կրակոցներ են լսվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտում: Երեւանի ճարտարագիտական համալսարանի ուսանող Կարո Ա.-ն կրակել է Ժողինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներ Տարոն Հ.-ի եւ Գեւորգ Ղ.-ի ուղղությամբ՝ իր մոտ եղած գազային «Ատմագա» ատրճանակով: Հայտնի է, որ ինստիտուտում փորձում են ծածկադմբոց անել օտարերկրյա քաղաքացիների գործը: Ըստ չճշտված լուրերի, երեկ նույնիսկ հրավիրել է ռեկտորատի նիստ: