Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՆ-Ն՝ ՀԱՅՑՎՈՐ

Սեպտեմբեր 10,2010 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հայցվոր ռազմական գերատեսչությունը երեկ հայտնեց, որ անցյալ տարվա հուլիս-օգոստոսին ոմն Ս. Խաչատրյան մուտք է գործել սպայական հանրակացարանի շենք, ապամոնտաժել եւ գողացել է տեղի ջրատաքացուցիչները: Պետությանը հասցվել է 4 մլն 812 730 դրամի վնաս, իսկ Ս. Խաչատրյանի գործողությունների արդյունքում՝ 1մլն 624 300 դրամի վնաս: Ի դեպ, դատական նիստի ժամանակ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ պետությանը հասցված վնասը այլ հայցադիմումներով բավարարվել է եւ խնդրեց Կենտրոնի դատարանին՝ բավարարել միայն Խաչատրյանի կողմից հասցված վնասը: Վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել