Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻՆ «ԿՓՈԽՀԱՏՈՒՑԵՆ»

Սեպտեմբեր 10,2010 00:00

Կառավարությունը երեկ վերջապես կատարեց գազի թանկացման ազդեցությունը մեղմելու իր խոստումը: Երեկվա նիստում որոշվեց վերաբաշխում կատարել այս տարվա պետբյուջեում եւ նպաստառու ընտանիքներին լրացուցիչ ընտանեկան նպաստ ու միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով հատկացվեց 367,582.8 հազար դրամ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս քայլով ամբողջությամբ իրականացվում է այս տարվա մայիսից գազի սակագնի բարձրացման հետեւանքով բնակչության խոցելի խավերի ծախսի փոխհատուցումը։ Ավելացվել են 104 հազար ընտանիքների սոցիալական նպաստները, իսկ նոյեմբերի 1-ից թոշակառուները կստանան ավելի բարձր թոշակներ։ Կառավարության մեկ այլ որոշումով էլ սեպտեմբերի 20-ը՝ կլինի ոչ աշխատանքային օր, փոխարենը կաշխատեն սեպտեմբերի 11-ին՝ շաբաթ օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել