«Հյուսիս-Հարավ» (Երեւան-Բաթում) ճանապարհային միջանցքի ներդրումային նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1-1.2 մլն դոլար: Այս մասին երեկ, պատասխանելով «Արմինֆո» գործակալության հարցին, ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Նրա խոսքերով, ընթացիկ տարվա սեպտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա Տնօրենների խորհրդի նիստը, որի արդյունքներով, արդեն հաջորդ օրը կհայտարարվի ֆինանսավորվող կազմակերպության մրցույթը:
Միջանցքն իր մեջ ներառում է Ագարակ-Երեւան-Գյումրի-Բավրա ավտոմայրուղիներն ու ճանապարհային ենթակառույցները: