Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐԱԿԱ՛Ն ԼԻՑՔԱՎՈՐՎԵՔ

Սեպտեմբեր 10,2010 00:00

\"\"

Երեկ նկարում պատկերված տեսքն ուներ ԱԺ նիստերի դահլիճը: Այնուամենայնիվ՝ վերանորոգման աշխատանքները խոստանում են ավարտել սեպտեմբերի 25-ին: Նիստերի դահլիճի եւ հարակից տարածքի նորոգումն արժեցել է 480 միլիոն դրամ: Եվ «Առավոտը» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հիշեցնելով, որ ճգնաժամի պայմաններում միջազգային խորհրդարանական կառույցներ գործուղվող պատվիրակությունների համար նախատեսված գումարներն էին կրճատվում, հետաքրքրվեց, թե որքանո՞վ էր հրատապ դահլիճի նորոգումը. «Դա 2002 թվականից եղել է ծրագրի մեջ, եւ այս հարցը ՀՀ նախագահի հետ քննարկելուց՝ ամեն տարվա բյուջեում նայել ենք, հետաձգել: Բայց ՀՀ նախագահը ցուցում տվեց, որ 2010-ի բյուջեում ներառենք եւ դահլիճը վերանորոգենք: Իրոք, դահլիճը պետք է վերանորոգվեր, քանի որ յուրաքանչյուր երկրում խորհրդարանի դահլիճը երեւում է հեռուստատեսությամբ եւ այլն: Իմ կարծիքով, շատ ճիշտ քայլ էր դահլիճը վերակառուցելը: Եվ խնդրում եմ՝ դահլիճի վերակառուցման հետ կապված միշտ դրական մոտեցումներ ցուցաբերեք, լիցքավորվեք դրականով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել