ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, երեկ, ժամը 10.30-ին, մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի աշխատակիցներից հաղորդում էր ստացվել հրդեհի բռնկման մասին: Դեպքի վայր է ուղարկվել 6 հրշեջ հաշվարկ: Ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել կարճ միացում՝ առանց հետագա բռնկման, դիտվել է տարածքի ծխոտում: Այդուհանդերձ, առավել անվտանգության համար մետրոյի կայարանում առժամանակ հերթապահել են հրշեջները: