Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԵՔ ՁԵՐ ԴԵՄՔԵՐԸ, ԲԱՑԵՔ ՁԵՐ ՀՈԳԻՆ…

Սեպտեմբեր 09,2010 00:00

\"\"

Երեկ Ֆրանսիայի Սենատը հավանություն տվեց մահմեդական փարաջա կրելն արգելող օրինագծին, տեղեկանում ենք news.am-ից: Արգելքը վերաբերում է, այսպես կոչված, «ամբողջական քողին»` իրանական փարաջային, արաբական նեկաբային եւ աֆղանական բուրկային, որոնք ամբողջությամբ փակում են դեմքը՝ միայն մի նեղ շերտ թողնելով աչքերի համար: Օրենքը խախտողները ստիպված կլինեն 150 եվրո տուգանք վճարել: Բացի այդ, օրենքը 30 հազար եվրո տուգանք եւ 1 տարվա ազատազրկում է նախատեսում նրանց համար, ովքեր կստիպեն կանանց «ամբողջական քող» կրել: Իսկ եթե այդ ճնշումը գործադրվի անչափահասի նկատմամբ, ապա տուգանքի չափը կլինի 60 հազար եվրո: Նկատենք, որ այս տարվա մայիսից նմանատիպ մի օրինագիծ է գտնվում Եվրախորհրդարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել