Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնական համոզմունքներն ազդում են բժիշկների որոշումների վրա

Սեպտեմբեր 08,2010 00:00

Լոնդոնում սոցիոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ կրոնական համոզմունքներն ազդում են բժիշկների որոշումների վրա, որոնք նրանք ընդունում են հիվանդների կյանքի վերջում:

Ըստ նոր հետազոտության տվյալների՝ այն բժիշկները, ովքեր կրոնասեր չեն, առավել հակված են շատ ծանր հիվանդների կյանքի ավարտին ուղղված քայլեր անել, քան այն բժիշկները, ովքեր շատ կրոնասեր են: «Բժշկական էթիկա» ամսագրում հրապարակված հետազոտությունը հիմնված է բրիտանացի շուրջ 3700 տարբեր մասնագիտությունների բժիշկներին ուղղված հարցման վրա: Բժիշկները ներկայացնում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են նյարդաբանությունը, անզգայացումը եւ ընդհանուր պրակտիկան:

Բժիշկներին հարցրել են, թե արդյո՞ք նրանք անընդհատ հանգստացնող ուժեղ դեղեր տվել են միչեւ հիվանդի մահը եւ արդյո՞ք քննարկել են այդ որոշումը հիվանդի հետ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ բժշկի կրոնական համոզմունքների խորությունը կապ ունի, նախքան հիվանդի մահը, հանգստացնող դեղերի կիրառման հաճախականության հետ, ինչը հաստատել են նախորդ հետազոտությունների տվյալները: Ուսումնասիրողները նաեւ հայտնաբերել են, որ շատ կամ չափազանց կրոնասեր բժիշկները որոշում են ընդունում ավարտել հիվանդի կյանքը:

Ավելին, այն բժիշկները, ովքեր ասել են, որ իրենք շատ կրոնասեր են, ավելի քիչ են հակված քննարկել հիվանդի կյանքին վերջ դնելու մասին որոշումները: Այդ արդյունքները հաստատել են «Նոր Անգլիայի բժշկության ուսումնասիրման ամսագրի» տվյալները, թե՝ առավել կրոնասեր բժիշկներն ավելի քիչ են հակված հավատալ, թե իրենք պարտավոր են հիվանդին տեղեկություններ տալ այն պրոցեդուրաների մասին, որոնց հետ իրենք բարոյապես համաձայն չեն: Հետազոտությունը նաեւ ցուց է տվել, որ ծերերին խնամող մասնագետներն ավելի հաճախ մահմեդականներ կամ հինդուիստներ են: Անզգայացման մասնագետներն ավելի հաճախ քրիստոնյաներ, կրոնասերներ եւ սպիտակամորթներ են, սակայն էթնիկ ծագումը կապ չունի բարոյապես հակասական որոշումների ընդունման հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել