Առաջին միջին քաշային կարգի ամերիկաբնակ հեռանկարային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը Գլենդելում (Կալիֆոռնիայի նահանգ) սեփական մարզադահլիճ է բացել: Այդ կապակցությամբ նա հայտարարել է. «Ես միշտ էլ երազել եմ իմ մարզադահլիճն ունենալ: Սրա տեղն ու գինը ինձ լիովին բավարարում էին եւ ես առանց վարանելու գործարքը կատարեցի: Հույս ունեմ, որ իմ դահլիճում ապագայում բռնցքամարտի եւ մենամարտային այլ մարզաձեւերի չեմպիոններ կաճեն»: