Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը գործերը բարդացրեց

Սեպտեմբեր 08,2010 00:00

\"\"Շանհայում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարի նախավերջին՝ 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին եւ զգալիորեն բարդացրեց հոկտեմբերին Բիլբաոյում կայանալիք եզրափակիչ փուլին մասնակցելու հարցը: Իսկ իսպանացի Ալեքսեյ Շիրովը առավելության հասնելով Վան Հաոյի նկատմամբ, իր համար ժամկետից շուտ ապահովեց ուղեգիրը: Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ: Ալեքսեյ Շիրով՝ 11,0 միավոր, Լեւոն Արոնյան՝ 6,0, Վլադիմիր Կրամնիկ՝ 6,0, Վան Հաո՝ 2,0:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել