Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատրիկեեւը երկրորդն է աշխարհում

Սեպտեմբեր 08,2010 00:00

Երեկ Մոսկվայում հայաստանցի հունահռոմեական ըմբիշ, 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը մեր հանրապետության ընտրանու հաշվարկին բերեց աշխարհի առաջնության արծաթե մեդալ: Յուրին մինչեւ եզրափակիչ հասնելը տարավ չորս հաղթանակ՝ հնդիկ, թուրք, շվեդ եւ ամերիկացի մրցակիցների նկատմամբ, սակայն վճռորոշ գոտեմարտում տանուլ տվեց կուբացի աշխարհի եռակի չեմպիոն Նունյես Լոպեսին: Չնայած մեր ըմբիշին հերթական անգամ չհաջողվեց բարձրանալ պատվո պատվանդանի առաջին աստիճան, սակայն աշխարհի առաջնության արծաթե մեդալը նույնպես պատվաբեր տիտղոս է: Ցավոք, մեր մյուս ըմբիշները՝ Վահան Ջուհարյանը (60 կգ) եւ Դենիս Ֆորովը (84 կգ) առաջին իսկ գոտեմարտից հետո դուրս մնացին պայքարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել