Հնդկաստանի հյուսիս-արեւելյան Ռաջաստան նահանգում մի քանի հազար բժիշկներ՝ ի նշան ոստիկանության «բեսպրեդելի» դեմ բողոքի, գործադուլ են հայտարարել: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, այդօրինակ ակցիայի պատճառ է դարձել անցած շաբաթ օրը Ջոդխուպուր քաղաքի հիվանդանոցի բժիշկների վրա կատարված հարձակումը: Այդ օրը հիվանդին ցուցաբերված բժշկական օգնությունից դժգոհ նրա բարեկամները հարձակվել էին բժիշկների վրա, որի արդյունքում քաշքշուկ էր տեղի ունեցել: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը միջադեպի մասնակիցներին սկսել էր բամբուկե մահակներով ծեծի ենթարկել: Նահանգի արհմիությունները պահանջել են պատժել ոստիկանության ղեկավարությանն ու տեղի պաշտոնյաներին, որոնք այդ ծեծկռտուքին առնչություններ են ունեցել: Բողոքի ակցիային մասնակցել են նաեւ երկրի այլ քաղաքների 3,5 հազար բժիշկներ: Գործադուլի պահին աշխատանքի են դուրս եկել բացառապես հերթապահ բժիշկները: