Երեքշաբթի օրը Ֆրանսիայում, ի նշան կառավարության առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների դեմ, բողոքի մեկօրյա, բայց լայնածավալ գործադուլներ են սկսվել: Նախատեսվում էր, որ բողոքի ակցիայի ընթացքում տեղ-տեղ կամ աբողջությամբ կդադարեցվի հասարակական տրանսպորտի, բանկերի, փոստատների եւ օդակայանների աշխատանքը: Արհմիությունների ղեկավարների հաշվարկով, ըստ BBC-ի, երկրի տարբեր քաղաքներում փողոց են դուրս եկել մասնավոր եւ պետական հատվածի հարյուր հազարավոր աշխատողներ: Բողոքի հիմնական պատճառներից մեկը կենսաթոշակային տարիքը 60-ից 62-ի հասցնելու, եւ կենսաթոշակային լրիվ վճարներ ստանալու տարիքը 65-ից 67 դարձնելու երկրի կառավարության մտադրությունն է:
Գործադուլի օրը, ի դեպ, պատահական չի ընտրվել. երեկ երկրի խորհրդարանը քննարկելու էր կառավարության ներկայացրած կենսաթոշակային բարեփոխումները: