Reuters-ի մատուցմամբ, Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է հրաժարվել «Հարավային հոսք» գազատարի շինարարության մտադրությունից եւ դրա փոխարեն արդիականացնել ուկրաինական գազատարանցման ցանցը: Այդ մասին Լոնդոնում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն: «Մենք քննարկում ենք մեր գազատար համակարգի օգտագործման արդյունավետության հետ կապված հարցերը: Դա Ռուսաստանից եւ Միջին Ասիայից դեպի Եվրոպա գազի մատակարարման ամենակարճ եւ ամենաարդյունավետ ճանապարհն է»,- ասել է ուկրաինացի նախարարը՝ հավելելով, թե «Հարավային հոսքի» շինարարության որեւէ անհրաժեշտություն չկա, եւ որ դա մեծ ծախսեր պահանջող անպետք նախագիծ է, որը չեղյալ համարելը դեռ ուշ չէ:
Հիշեցնենք, որ «Հարավային հոսքը» մոտ 10 մլրդ եվրո արժողությամբ ռուսական «Գազպրոմ» ու իտալական Eni ընկերությունների համատեղ նախագիծն է, որը նպատակ ունի ռուսական գազը Եվրոպա հասցնել Ուկրաինայի շրջանցմամբ:
Ապրիլին ՌԴ վարչապետ Պուտինն առաջարկել էր «Գազպրոմն» ու ուկրաինական «Նեֆթոգազը» միավորել, ինչը, վերլուծաբանների կարծիքով, կնշանակի ուկրաինական ընկերությանը կուլ տալ: «Նավթոգազի» նկատմամբ վերահսկողությունը «Գազպրոմին» թույլ կտա ռուսական գազն առանց ընդհատումների Եվրոպա հասցնել՝ ձեռնպահ մնալով թանկարժեք այլ գազամուղների կառուցման նախագծերից: