Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ «ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ», ՈՉ ԷԼ՝ «ԹՂԹԻ ԿՏՈՐ»

Սեպտեմբեր 08,2010 00:00

Իրավագետ Հրայր Թովմասյանը «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից առաջադրված ԼՂՀ վերաբերյալ բանաձեւի քննարկմանը, ասել է, թե ՄԱԿ-ի բանաձեւերն ավելի շատ քաղաքական են եւ իրավական հետեւանքներ չեն կարող ունենալ. «Բանաձեւը որպես թղթի կտոր գնահատողները եւ նրանք, ովքեր այն աշխարհի վերջն են համարում, երկուսն էլ այս պարագայում ճիշտ չեն: Եթե հաշվի ենք առնում ՄԱԿ-ի նախկին բանաձեւերը, որոնք համահունչ են կամ մոտ են եղել սրան, ըստ էության, շատ մեծ բան չի փոխվում։ Բայց երբ այն շատանում է, բանաձեւերը սկսում են իրար հաջորդել, ապա կարող են մի օր դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման առարկա, որի որոշումներն արդեն իրավական հետեւանքի տեսանկյունից ավելի խիստ կլինեն»։ Սահմանադրագետն ասել է, թե հույսը չի կորցնում, որ, այնուամենայնիվ, Մինսկի խմբի անդամ երկրները կկարողանան դիրքորոշում արտահայտել, թե մի միջազգային կառույցում ընթանում են որոշակի գործընթացներ, եւ ինչպես իրենք են ասում, դրական ինչ-որ բաներ կան, ապա նման բանաձեւերն ընդամենը խանգարելու են այդ գործընթացներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել