Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԻՄԻՋԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ

Սեպտեմբեր 08,2010 00:00

«Ժառանգություն» խմբակցությունը ԼՂ-ի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը ԱԺ է ներկայացրել՝ ելնելով բացառապես ԼՂ-ի շահերից, այլ ոչ թե սեփական իմիջը բարձրացնելու նպատակով»,- երեկ հայտարարել է խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ արձագանքելով ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանին, ով հայտարարել է, թե «Ժառանգության» կողմից ԱԺ ներկայացված օրինագիծը «նախընտրական քայլ է», որն արվում է «կուսակցության իմիջի համար»: «Մեր կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ԼՂ անկախությունը ճանաչելու գաղափարն առաջ է քաշել տարիներ առաջ՝ դեռեւս 1992 թվականին, երբ «Ժառանգություն» կուսակցությունը չկար: Այնպես որ, այդ հարցին կրկին անդրադառնալով՝ մենք մեր հեղինակության խնդիրը չենք լուծում: Հետեւապես՝ թո՛ղ պարոն Նիկոյանը իր տրամաբանության շրջանակում որոշում կայացնի՝ ինքը ճի՞շտ է դատում, թե՞ ոչ»,- news.am-ին ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել