Դիլիջան-Իջեւան մայրուղուց Պարզ լիճ ձգվող ճանապարհի ասֆալտը հին է: Սակայն անտառային լճակի ափին հանգստացողներին ոչ բարեկարգ ճանապարհից ավելի անհանգստացնում են գները: Անցած հանգստյան օրերին սփյուռքահայերի 6 հոգանոց խումբը շատ զարմացավ, որ լճափին 6 տեղանոց քոթեջը վարձակալելու մեկ օրվա վճարը 90 հազար դրամ է: Մի՞թե այդքան թանկ՝ զարմացան արտերկրի մեր հայրենակիցները: Տնակի տերն ասաց, որ անցյալ տարի նույն տնակի վարձակալության մեկ օրվա գինը 120 000 դրամ էր: