Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՐՕՐՅԱ «ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ»

Սեպտեմբեր 08,2010 00:00

\"\"Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը 2010-ը հայտարարել է Տավուշի մարզի ամենահեռավոր (Նոյեմբերյան քաղաքից՝ 33, մարզկենտրոն Իջեւանից՝ 60 կմ) սահմանի ամենավտանգավոր գոտում գտնվող գյուղի՝ Բարեկամավանի տարի: Գյուղի համար չգիտենք, սակայն 29-ամյա գյուղապետ Գարիկ Աբազյանի համար այս տարին հաստատ արդյունավետ կլինի: Հոկտեմբերի 10-ին նա կամուսնանա: Հարսնացուն բարեկամավանացի է, ով 16 տարի առաջ ընտանիքի հետ բնակություն է հաստատել Ռուսաստանի մայրաքաղաքում: Նա հանուն սիրո համաձայնել է Մոսկվայի հարմարավետ պայմանները փոխել Բարեկամավանի ծանր կենցաղի հետ, ուր ադրբեջանական գնդակոծությունից ավերված է մշակույթի տունը, չկա հանգստի, ժամանցի կենտրոն, զբոսայգի, ինտերնետ եւ այլն: Եթե համագյուղացի երիտասարդները հետեւեն գյուղապետի օրինակին, ապա Բարեկամավանի 453 բնակիչների թիվը բավական կավելանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել