Ինչպես արդեն հայտնել ենք, կալանավորվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ա.Ղուկասյանը: Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ղուկասյանը թաքցրել է Երեւանի բնակիչ Ռ.Ավոյանի կողմից անչափահասներ Գ. Ի.-ին եւ Ա. Մ.-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ դեպքը: Նա ներկայացրել է, թե իբր Գ. Ի.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել Ա.Մ.-ն եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար վերջինիս հորից շորթմամբ պահանջել եւ սեպտեմբերի 2-ին իր աշխատասենյակում ստացել է $1500 կաշառք: