Սեպտեմբերի 6-ին Վանաձորի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Տարոն-4 թաղամասի Մեքենաշինարարների 24/23 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 82-ամյա Թամարա Ժամհարյանի դին: