Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ «ՆՐԱՆՔ» ՉԵՆ

Սեպտեմբեր 08,2010 00:00

Երեկ ՀՀ սահմանադրական դատարան էին ներկայացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցը, կազմակերպության ներկայացուցիչ, իրավաբան Կարեն Թումանյանը: Սահմանադրական դատարանի պատմության մեջ, թերեւս, սա առաջին մարզային իրավապաշտպան կազմակերպությունն է, որը դիմում է բարձրագույն դատարան:

Հելսինկյանները դիմել էին ՍԴ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`«խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:

Ըստ դիմումատուի, Վանաձոր համայնքի ավագանու որոշմամբ, համայնքի սեփականությանը պատկանող հողատարածքը տրամադրվել է X կազմակերպությանը՝ անվարձահատույց օգտագործման: Մինչդեռ ՏԻՄ օրենսդրությամբ համայնքի սեփականությունը անվարձահատույց տրամադրելը հանդիսանում է օրենքի խախտում: ՀՀ վարչական դատարանը հելսինկյանների հայցը վարույթ չի ընդունել՝ պատճառաբանելով, թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են բողոքարկել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները, անգործությունը, վարչական ակտերը՝ միայն այն դեպքում, եթե դրանցով խախտվել են կամ կարող են խախտվել նրանց իրավունքները եւ ազատությունները: Իսկ Վանաձորի իրավապաշտպան կազմակերպության որեւէ իրավունք ավագանու նշված որոշման արդյունքում չի խախտվել: «Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ոք համարվում է համայնքի սեփականատեր, հետեւաբար՝ շահագրգիռ անձ»,- ասում են իրավապաշտպանները: Սահմանադրական դատարանը դուրս գալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց. վարչական դատարանի որոշումը համապատասխանում էր ՍԴ իրավական դիրքորոշումների շրջանակներում սահմանադրությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել