Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱՐՔԵՐ ՉԵՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Սեպտեմբեր 08,2010 00:00

Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի 2010 թվականի օգոստոսի 24-ում տպագրված «Գյումրեցիները հրաժարվում են նորակառույցներ տեղափոխվել» հրապարկման մեջ, որտեղ «Մուշ-2» թաղամասի բնակիչը նշել էր, թե «ջրմուղից 5000 դրամ են տարել ջրաչափ տեղադրելու համար», հարկ ենք համարում պարզաբանել, որ «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ջրաչափական սարքերի տեղադրում չի իրականացնում, իսկ բաժանորդների կողմից վճարված հինգհազարական դրամները վերաբերում են ընկերությունից ապառիկ կարգով ձեռք բերված ջրաչափական սարքերի վճարումների մի մասին: Ջրաչափական սարքերի իրական՝ 11 հազար դրամ 15 լումա արժեքի վեց հազար դրամ 15 լուման բաժանորդը պարտավորվում է վճարել ընկերության հետ կնքվող պայմանագրի դրույթների համաձայն՝ ըստ վեցամսյա ժամանակացույցի: Հարկ ենք համարում նշել, որ 11 հազար դրամ 15 լումա գնի մեջ ներառվում է օժանդակ մասերի արժեքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել