«Հարավային Կովկասում ռուսական ռազմաբազաների թվի աճը սպառնալիք է Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխանության համար»,- APA գործակալությանն ասել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Վաշաձեի կարծիքով՝ Գյումրիում ռուսական ռազմաբազայի ժամկետների երկարացումն ու դրա հզորացումը նախ եւ առաջ սպառնում են Հայաստանի անկախությանը. «Այդ ռազմաբազան որեւէ մեկին կայունության, անվտանգության եւ համագործակցության հնարավորություն չի ընձեռում: Միեւնույն ժամանակ, այդ բազան չի ստեղծում բարենպաստ պայմաններ՝ Հարավային Կովկասում առկա խնդիրները քաղաքակիրթ եւ խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Ռուսական ռազմաբազայի միակ նպատակը տարածաշրջանում լարվածության մեծացումն է»: