Երեկ, ժամը 24.00-ին, ճանապարհային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան փողոցում, թիվ 8 պոլիկլինիկայի դիմաց, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ դիմել փախուստի։ Վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նա Այգեստան 1-ին նրբանցքի բնակիչ, 1967 թ. ծնված Լիլիթ Կառլենի Գեւորգյանն է։ Ըստ ականատեսների՝ վրաերթը կատարել է «Պորշ Կաեն» մակնիշի 099 ՏՏ 99 համարանիշի ավտոմեքենան։ Վթարի վայրում աշխատում էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու հետաքննիչը։