Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ՁԻԱՀ-Ի

Սեպտեմբեր 07,2010 00:00

Վատիկան. Սուրբ աթոռի՝ ժողովուրդներին Ավետարանի քարոզման կոնգրեգացիան 1,2 մլն եվրո է հատկացրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարին, որը կբաշխվի աշխարհի 41 երկրներում ՁԻԱՀ-ով հիվանդներին օգնություն ցուցաբերող կաթոլիկ 131 կազմակերպությունների միջեւ: Նման կենտրոններից 104-ն Աֆրիկայում են, ուր ՁԻԱՀ-ի տարածման վտանգն առավել մեծ է: Ռեսուրսների զգալի մասը կուղղվի կանխարգելմանը եւ հիվանդության տարածման կասեցման նպատակով սեռական ժուժկալության անհրաժեշտության բացատրմանը: Ըստ qahana.am-ի՝ ներկայումս աշխարհում մինչեւ 15 մլն մարդ ՁԻԱՀ-ից բուժման խիստ կարիք ունի, բայց բուժում ստանում է միայն 5,2 միլիոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել