Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԻ՞ ՏԱՐԻ ԿԱՊՐԵՔ

Սեպտեմբեր 07,2010 00:00

Վերցնում ենք 72 թիվը: Այս թվին պետք է ավելացնել կամ էլ հանել հարցերի պատասխաններից ստացված միավորները
1. Եթե դուք տղամարդ եք, ապա 72-ից հանեք 3: Կանայք պետք է 72 թվին ավելացնեն 4: Կանայք միջինը 7 տարի ավելի են ապրում, քան տղամարդիկ: Այնպես որ, կանանց համար հիմք է վերցվում  կյանքի միջին տեւողությունը՝ 86 տարի, իսկ տղամարդկանց համար 76:
2. Եթե ապրում եք քաղաքում, ապա հանեք 2:
3. Եթե ապրում եք գյուղական վայրում, ապա ավելացրեք 2:
4. Եթե դուք աշխատում եք մտավոր աշխատանքով, հանեք 3, իսկ ֆիզիկականի դեպքում ավելացրեք 3:
5. Եթե շաբաթը 5 անգամ զբաղվում եք սպորտով, ավելացրեք 4 տարի, շաբաթը 2-3 անգամ՝ 2 տարի:
6. Ամուսնացած եք՝ ավելացրեք 5 տարի:
7. Ամուսնացած չեք, ապա հանեք ամեն տասը տարվա համար մեկ տարի (սկսած 25 տարեկանից):
8. Եթե քնում եք 10 ժամից ավելի՝ հանեք 4 տարի:
9. Եթե քնում եք վատ, հանեք 3 տարի:
10. Եթե  նյարդային եք, շուտ բռնկվող՝ հանեք 3 տարի:
11. Եթե հանգիստ եք, հավասարակշռված՝ ավելացրեք 3 տարի:
12. Եթե երջանիկ եք, ավելացրեք 1 տարի, եթե դժբախտ՝ հանեք 2 տարի:
13. Եթե ղեկի վրա հաճախ եք խախտում երթեւեկության կանոնները՝ հանեք 1 տարի:
14. Եթե միշտ չի բավարարում դրամը՝ հանեք 2 տարի:
15. Եթե ունեք միջին կրթություն՝ ավելացրեք 1 տարի:  Բարձրագույնի դեպքում՝ 2 տարի:
16. Եթե  թոշակի եք անցել, բայց աշխատում եք՝ ավելացրեք 3 տարի:
17. Եթե ձեր պապը կամ տատը ապրել են  85 տարի՝ ավելացրեք 2 տարի, եթե երկուսն էլ ապրել են 80 տարի՝ ավելացրեք 4 տարի:
18. Եթե նրանցից որեւէ մեկը վաղաժամ է մահացել, չհասնելով 50-ի (կաթված, ինֆարկտ)՝ հանեք 4 տարի:
19. Եթե ձեր մոտիկ հարազատներից մեկը մահացել է մինչեւ 50 տարեկանը (քաղցկեղ, ինֆարկտ)՝ հանեք 3 տարի:
20. Եթե ծխում եք օրը 3 տուփից ավելի՝ հանեք 8 տարի, եթե 1 տուփ՝ 6 տարի, 1 տուփից քիչ՝ 3 տարի:
21. Եթե ամեն օր օգտագործում եք ալկոհոլ՝ հանեք 1 տարի:
22. Եթե ձեր մարմնի քաշը նորմայից ավելի է 20 կգ-ով, ապա հանեք 8 տարի, 15-20 կգ-ով՝ 2 տարի:
23. Եթե  30-40 տարեկան եք, ապա ավելացրեք 2 տարի, 40-50 տարեկան՝ 3 տարի, 50 տարեկանից անց եք՝ 4 տարի:
Թիվը, որը կստանաք, այն հավանական տարիքն է, որքան դուք կապրեք:
Այն կարող եք ավելացնել, եթե հրաժարվեք վնասակար սովորույթներից՝ ծխել, ալկոհոլի չարաշահում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել