Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԾԱԹԸ ՓՈԽԵՑ ԲՐՈՆԶՈՎ

Սեպտեմբեր 07,2010 00:00

\"\"Երեկ սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային օրը 55 կգ քաշային, 2009 թվականի աշխարհի փոխչեմպիոն Ռոման Ամոյանը պայքարն ավարտեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին, որը նախորդ տարվա համեմատությամբ մեկ աստիճան նահանջ է: Սա քննադատելու համար չենք ասում, այլ նրա, որ հավատում էինք, որ Ամոյանը կարող էր նույն պատվանդանի ավելի բարձր աստիճանի վրա կանգնել: Հայաստանցի ըմբիշը նախնական գոտեմարտերում հաղթեց եգիպտացի, ճապոնացի, կուբացի մրցակիցներին եւ եզրափակիչ տանող ճանապարհի վերջին արգելքում տանուլ տվեց Իրանի ներկայացուցիչ Սորյանին, որը նույն օրը դարձավ աշխարհի հնգակի չեմպիոն, իսկ երրորդ տեղի համար կրած միակ պարտության համար 18:0 հաշվով վրեժխնդիր եղավ բուլղարացի Վենելին Պետկովից:
66 կգ քաշային Արման Ադիկյանը բավարարվեց 15-րդ, իսկ Սարգիս Սիմոնյանը (96 կգ)՝ 19-րդ տեղով:
Առաջին օրվա արդյունքներով՝ մեր հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը թիմային պայքարում 59 երկրների մեջ ութ միավորով 8-րդն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել