Երեկ ձյուդոյի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը մեկնեց Տոկիո, որտեղ սեպտեմբերի 9-13-ն անցկացվելու է մարզաձեւի աշխարհի առաջնությունը: Մեր թիմի կազմում են մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, ինչպես նաեւ Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը (երկուսն էլ՝ մինչեւ 66 կգ քաշային կարգ): Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից երեկ տեղեկացրին, որ Տոկիոյի ճանապարհին՝ Մոսկվայում, մեր պատվիրակությանն է միանալու նաեւ մինչեւ 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը: Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին անդամ հայ մարզուհու մասին «Առավոտը» որոշ տեղեկություններ տվել է նախորդ համարներից մեկում