Շանհայում երեկ կայացավ շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության կիսաեզրափակչի չորրորդ տուրը: Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի արեց մրցաշարի ետնապահ Վան Հաոյի (Չինաստան) հետ, իսկ Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: Եվ քանի որ մրցակարգով հաղթանակը գնահատվում է 3, ոչ-ոքին՝ 2, իսկ պարտությունը՝ 0 միավոր, Շիրովն ստանձնեց միանձնյա առաջատարի դերը:
Հինգերորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:
1. Ալեքսեյ Շիրով՝ 8,0 միավոր
2. Լեւոն Արոնյան՝ 6,0
3. Վլադիմիր Կրամնիկ՝ 3,0
4. Վան Հաո՝ 2,0: