Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 07,2010 00:00

Երեկ Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում մեկնարկեց սիրողական ըմբշամարտի միասնական աշխարհի առաջնությունը, որը բազմաթիվ առումներով գերազանցում է նախորդ նմանատիպ մրցումները: Կազմակերպիչների խոսքերով, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում մրցագորգ են մտնելու 114 երկրների 1200-ից ավելի մարզիկներ, ինչն աշխարհի առաջնությունների բացարձակ ռեկորդ է:
Հայաստանն աշխարհի առաջնությունում կանանց մրցաշարին չի մասնակցում: Դրա փոխարեն հունահռոմեական եւ ազատ ոճերում հայտավորել է ամբողջական հավաքական թիմեր: Մեր երկրի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են:
Հունահռոմեական ոճ:
55 կգ՝ Ռոման Ամոյան, 60 կգ՝ Վահան Ջուհարյան, 66 կգ՝ Արման Անդիկյան, 74 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան, 84 կգ՝ Դենիս Ֆորով, 96 կգ՝ Սարգիս Տոնոյան, 120 կգ՝ Յուրի Պատրիկեեւ: Հավաքականի գլխավոր մարզիչն է Լեւոն Ջուլֆալակյանը:
Ազատ ոճ:
55 կգ՝ Գեղամ Բաբախանյան, 60 կգ՝ Արթուր Առաքելյան, 66կգ՝ Ժիրայր Հովհաննիսյան, 74 կգ՝ Սուրեն Մարկոսյան, 84 կգ՝ Վադիմ Լալիեւ, 96 կգ՝ Էդգար Ենոքյան, 120 կգ՝ Ռուսլան Բասիեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել