Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌՈՒՍ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԷԻՆ

Սեպտեմբեր 07,2010 00:00

«Կարոտ» հայկական միջազգային փառատոնի շրջանակում երեկ «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպեցին օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում ցուցադրված «Դատարանն է գալիս…» ներկայացման (ըստ Պ. Զեյթունցյանի) մասնակիցները: Ներկայացում-ակցիայով, ըստ բեմադրող ռեժիսոր Սլավա Ստեփանյանի, դերասաններն արտահայտել են իրենց վերաբերմունքը ցեղասպանության վերաբերյալ:
«Այս ներկայացման մեջ մեզ բոլորիս համախմբում է համամարդկայինը: Եվ այն, ինչ կատարվում է այնտեղ, չի կարող որեւէ մեկին չհուզել»,- նշեց ՌԴ ժողովրդական արտիստ Ի. Կոստոլեւսկին: Նա հավելեց, որ ամենակարեւորն այն է, որ իրենց հաջողվում է հանդիսականին հասցնել սեփական ապրումներն ու հույզերը: Կոստոլեւսկին նաեւ ասաց, որ երբ երկու տարի առաջ այս ներկայացումը խաղացին Մոսկվայում, հանդիսականը տպավորված հեռացավ դահլիճից:
Ինչ վերաբերում է երեւանյան ներկայացմանը, ապա, ըստ Կոստոլեւսկու, դահլիճում քար լռություն էր տիրում: ՌԴ ժողովրդական արտիստ Էմանուիլ Վիտորգանը շարունակեց գործընկերոջ խոսքը եւ անգամ հուշերի գիրկն ընկավ: Նա հիշեց իր նախկին այցը Հայաստան. «Երբեւէ չեմ մոռանա «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ փակցված պաստառը: Այնտեղ իմ ազգանվան մեջ ավելացվել էր հայկական «յան» մասնիկը…»:
Երեւանում էր նաեւ արմատներով հայ՝ բուլղարացի երգիչ Բեդրոս Կիրկորովը: Նա խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, շեշտեց, որ կարեւորը ժողովուրդները իրար հանդեպ լինեն հանդուրժողական. «Միմիայն քաղցր լեզվով հնարավոր կլինի վերադարձնել հայկական հողերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել