Ռուսաստանն ու Իսրայելը ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագիր են կնքել: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
Փաստաթուղթը ստորագրվել է Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավար Էհուդ Բարաքի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում:
«Մեզ համար շատ կարեւոր է, բարեփոխումների ճանապարհին կիրառել Իսրայելի զինված ուժերի փորձառությունն ու այդ ուղղությամբ կատարված աշխատանքը: Մենք դրանք ուշադրությամբ եւ մանրամասնորեն կուսումնասիրենք»,- հայտարարել է Սերդյուկովը:
Էհուդ Բարաքն իր հերթին շեշտել է, թե «Իսրայելը Ռուսաստանին համարում է ոչ միայն կարեւորագույն գործընկեր, այլեւ գերտերություն, որը մեծ դեր է խաղում Մերձավոր Արեւելքում»: