Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԱԴԻՈՆ Է ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ

Սեպտեմբեր 07,2010 00:00

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը Lragir.am-ին ասել է, որ  ինքը հրաժարականի դիմում չի ներկայացրել, չկա որեւէ փոփոխություն եւ ինքը շարունակում է լինել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ մոտ ապագայում կհայտարարվի գործադիր տնօրենի պաշտոնի մրցույթ եւ կնշանակվի Հանրայինի նոր գործադիր տնօրեն: Ա. Ամիրյանը նշել է, թե իրեն հիմնականում անհանգստացնում է այն տեղեկատվությունը, թե ինքը չի ցանկանում ստանձնել պաշտոնը, քանի որ կան Հանրայինի նախկին գործունեության հետ կապված ֆինանսական չարաշահումներ: Այդ մասին տեղեկություններ հրապարակվել են մամուլում: Ա. Ամիրյանը ասում է, թե այդպիսի բան չկա, որեւէ ֆինանսական չարաշահման խնդիր չկա, պարզապես այլ հարց է, որ իրեն ավելի հոգեհարազատ է ռադիոն, ինչի համար էլ նա իր թեկնածությունը չի դնելու Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի համար շուտով հայտարարվելիք մրցույթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել