Սեպտեմբերի 5-ի երեկոյան կայացավ մանկական «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան նախընտրականի եզրափակիչ փուլը, որտեղ մրցեցին երկու կիսաեզրափակիչների արդյունքում եզրափակիչ անցած տասը մասնակիցները: Ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Արցախը ներկայացնող 12–ամյա Վլադիմիր Արզումանյանը՝ իր «Մամա» երգով: Մանկական «Եվրատեսիլը» տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ Մինսկում: