Ռուսաստանի մայրաքաղաքում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող», վրաստանցի Թեյմուրազ Ֆարոյանին (մականունը՝ Տեկո): Ինչպես հայտնում է news.am-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, օպերատիվ տվյալների համաձայն, Ֆարոյանը վերահսկում է մի քանի հանցագործ խմբավորումներ: Հայազգի «հեղինակությունը» հանցագործ շրջանակներում «Դեդ Հասան» անունով հայտնի Ասլան Ուսոյանի մտերիմներից է: «Տեկո»-ի ձերբակալման ժամանակ հայտնաբերվել է 1,95 գրամ հերոին: Հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափով թմրամիջոցներ պահելու եւ օգտագործելու համար: Այդ հոդվածը ենթադրում է մինչեւ 12 տարվա ազատազրկում: