Սեպտեմբերի 5-ին Երեւանի Փափազյան փողոցի վերջնամասում ավտոմեքենա էր շրջվել: Դեպքի վայրում պարզվել է, որ «Լեքսուս» մակնիշի XGX 063 պետհամարանիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում ավտոճանապարհից սահել է եւ հայտնվել Հրազդան գետում: Սեպտեմբերի 6-ին Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 18 ԼՕ 655 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել է ճամփեզրի արգելապատնեշին: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չեն եղել: