ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ սեպտեմբերի 3-ի երեկոյան Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքով անցնող Արզնի-Շամիրամ ջրանցքը երեխա է ընկել: Արզնի-Շամիրամ ջրանցքում անմիջապես դադարեցվել է ջրի հոսքը: Ժամը 21.30-ին սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները: Աշխատանքներին մասնակցել են նաեւ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարարները:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 04.05-ին հրշեջ-փրկարարների կողմից ջրանցքի 2-3 կմ-ի հատվածում հայտնաբերվել է 15-ամյա Կարեն Մելքոնյանի դին: