Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴ ՀՈՂԵՐԸ ԿԲՈՒԺԻ

Սեպտեմբեր 07,2010 00:00

Գյուղատնտես, հողագետ, գիտությունների թեկնածու Հրաչիկ Նազարյանը «Բիոկոմպլեքս» անվանումով նոր դեղամիջոց է մշակել, որով առաջարկում է բուժել հանրապետությունում առկա հիվանդ հողատարածքները: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է գյուղատնտեսը: «Panorama.am»-ի փոխանցմամբ, հողագետը վստահեցրել է, որ այսօր մեր երկրի հողատարածքների մեծամասնությունը հիվանդ է սնկային ու այլ հիվանդություններով, օրինակ՝ ֆուզարիոսով: Իր մշակած պարարտանյութը կառողջացնի հողն ու կավելացնի բույսերի պտղաբերությունը: Հողագետը նշել է, որ այս պարարտանյութի փորձարկումներն արդեն կատարել են Մրգաշեն գյուղում՝ կարտոֆիլի ցանքատարածքներում: Ըստ նրա, 1 հեկտար հողից 40-50 տոննա բերք են ստանում, իսկ դա, մասնագետի խոսքերով, բարձր ցուցանիշ է: Բացի կարտոֆիլից, փորձարկումներ են եղել նաեւ խաղողի վրա, ինչի արդյունքում, ինչպես Հրաչիկ Նազարյանն է ասել, 2 տարեկան խաղողի տնկիից պատրաստվում են 2-րդ անգամ բերք հավաքել մեկ տարվա ընթացքում:
Հողերի հիվանդության պատճառներից մեկն էլ, ըստ գյուղատնտեսի, այն է, որ գյուղացիները մի քանի տարի նույն հողում նույն բուսատեսակն են ցանում, ինչն էլ հանգեցնում է հողի տարբեր հիվանդությունների:
Հ. Նազարյանը գյուղացուն խորհուրդ է տվել թողնել հողը հանգստանա եւ նույն տեղում ոչ թե նույն, այլ տարբեր բուսատեսակներ ցանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել