«Այն, որ Մինսկի խմբի համանախագահները եւս մեկ անգամ դատապարտում են ուժի կիրառումը, գուցե ինչ-որ կերպ կնպաստի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն չեմ կարծում, որ միջադեպի հասցեատիրոջը եւ դիվերսիոն հարձակման կազմակերպչին կոնկրետ չնշելը եւ ուղիղ խոսքով նրան չդատապարտելը բանակցային գործընթացի շոշափելի արդյունավետության կբերի»,- այս մասին հenaran.am-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում գրանցված վերջին միջադեպի առնչությամբ արված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը: «Ոչ միայն ՄԽ համանախագահները, այլ նաեւ ողջ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Բաքվի վարչակազմի արկածախնդիր ռազմական ագրեսիան, որն էապես վնասում է միջնորդական ջանքերին»,- նշել է Շարմազանովը, հավելելով. «Նման անհասցե դատապարտումները նոր հանցագործությունների տեղիք են տալիս. նախորդ անգամ էլ ՄԽ համանախագահները դատապարտեցին կողմերին, սակայն դա կարգի չհրավիրեց Ադրբեջանին: Հակառակը. քիչ անց Ադրբեջանը նոր դիվերսիոն հարձակում իրականացրեց: Ժամանակն է, որ միջազգային համապատասխան կառույցները իրերն իրենց անունով կոչեն»: