Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՏԼԵՐԸ ԿԶՐԿՎԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՈՒՄԻՑ

Սեպտեմբեր 04,2010 00:00

Գերմանիայի Տրիր քաղաքի քաղաքային խորհուրդը որոշել է Ադոլֆ Հիտլերին զրկել պատվավոր քաղաքացու կոչումից, հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով Deutsche Welle գործակալությունը:
Քաղաքագլուխ Կլաուս Յենսենի խոսքով՝ այդ որոշումը կարեւոր է ռասիզմի եւ ազգայնամոլության դեմ պայքարի համատեքստում:
Տեղեկացնենք, որ նացիզմի օրոք գերմանական 4 հազար քաղաք Հիտլերին պատվավոր քաղաքացու կոչում է տվել: Հիշեցնենք նաեւ, որ Տրիրը կոմունիզմի հիմնադիր Կարլ Մարքսի հայրենի քաղաքն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել