ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական (մինչեւ 21 տարեկաններ) հավաքականը սեպտեմբերի 2-ից սկսել է նախապատրաստվել Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական մրցաշարի՝ Վրաստանում տեղի իր հասակակիցների ընտրանու հետ սեպտեմբերի 7-ին կայանալիք հանդիպմանը: Մեր հավաքականի ավագ մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը ուսումնամարզական հավաքի հրավիրել է ընդհանուր առմամբ 18 թեկնածուի, որոնցից էլ ընտրելու է այդ օրը կայանալիք թիմի մեկնարկային եւ պահեստային կազմերը: